Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Իմ Ստեփանակերտ

Իմ Ստեփանակերտ
25.11.2024 | 18:39

Ես քո հասցեն եմ փնտրում ամենուր,

Իմ նամակներն են դարձել անհասցե,

Գարուն քաղաքից դու դարձել ես հուր,

Վառում կարոտներս, իմ Ստեփանակե՜րտ...

Ես քո անունն եմ փնտրում ամենուր,

Կերտում պատկերը քո անձեռակերտ,

Դաջում եմ սրտիս քո ցավն ու մրմուռ,

Գերվա՜ծ դշխուհի, իմ Ստեփանակե՜րտ...

Ես քո գարունն եմ փնտրում ամենուր,

Եղանակներդ խառնվել են իրար,

Քու բուրմունքները մնացին հեռվում,

Իմ Ստեփանակե՜րտ,դարձար դու ավար...

Օտար քաղաքում տունս մոռանում,

Կորսված գարնան մեջ փնտրում եմ հասցեդ,

Ամեն առավոտ իմ դեմ ես հառնում

Ու տուն ես կանչում, իմ Ստեփանակե՜րտ...

Կողոպտված գարունդ մենք տուն կբերենք,

Կշտկես մեջքդ, ամրոցներ ու բերդ,

Վառված այգիներդ նորից բերք կտան..

Դու վերածնվա՜ծ իմ Ստեփանակերտ...

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Երաժշտությունը՝

Вард Гес

Հոլովակը՝

Anita Sargsian

24.11.2024

Դիտվել է՝ 8030

Մեկնաբանություններ